Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության մի խումբ աշխատակիցների հետ
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության մի խումբ աշխատակիցների` կառույցի ղեկավար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վիճակագրական ծառայության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ նախագահ Սահակյանը շնորհավորել եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ գերատեսչության գործունեության հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է վիճակագրական ծառայության դերը մեր հանրապետության կյանքում` ընդգծելով, որ սոցիալ-տնտեսական վիճակի անաչառ եւ ճշգրիտ ներկայացումն ու վերլուծությունը մեծապես կախված է այս կառույցի աշխատանքից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել