HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` փոխվարչապետը  նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի  եւ Տավուշի նորանշանակ  մարզպետներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի  մասնակցությամբ քննարկվեցին  համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարեւորվեց  պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝  հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու,  արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու եւ համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով:

Քննարկվեցին նաեւ սահմանամերձ համայնքների աշակերտների համար մայրաքաղաք ճանաչողական եւ մշակութային այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր:  Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետներն առաջիկայույմ   համապատասխան տեղեկություններ կտրամադրեն  Մշակույթի նախարարությանը:  Նախատեսվում է, որ այցերը կմեկնարկեն  սեպտեմբերից:  Քննարկվեցին նաեւ 2013-2014 ուսումնական տարվա  ավարտական միջոցառումներին, դրանց  պատշաճ  անցկացմանը  վերաբերող հարցեր: 

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ  մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրեցին, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական եւ նախագծային աշխատանքները հիմնականում ավարտված են:

Ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին  չորս ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ  համայնքների սեփական եկամուտների (հիմնական հինգ հարկատեսակների մասով) կատարողականը կազմել է 101,2 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 19,2 տոկոս աճ: Հողի հարկի կատարողականը կազմում է 78,3,  գույքահարկինը՝ 107,7 տոկոս: Փոխվարչապետը  մարզպետներին  առաջարկեց  մշտական ուշադրության կենտրոնում պահել  խնդիրը եւ հետեւողական լինել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումների նկատմամբ:

Քննարկվեցին նաեւ  հունիսի 8-ին  հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ ԿԸՀ կողմից հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքներն իրականացվում են:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter