HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Զուրաբյան. «Տա Աստված, որ նոր կառավարությունը կարճ կյանք ունենա»

«Հետք»-ի հարցերին է պատասխանում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը

-Ի՞նչ վերաբերմունք ունեք նոր կառավարության նկատմամբ, արդյոք համոզի՞չ են Ձեզ համար այն կարծիքները, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը կարճ կյանք ունի:  

-Տա Աստված, նախ և առաջ, որ կարճ կյանք ունենա: Հետո էլ այս կառավարությունը, թե դրան նախորդողը, թե նախորդի նախորդը, առանձնապես իրարից որևէ բանով չեն տարբերվել, ու ես  կարծում եմ, որ առանձնացնել այս կառավարությունը նախորդից ու ասել... Խնդիրն այս կառավարությունը չէ, հասկանո՞ւմ եք: Եթե այս կառավարությունը կարճ կյանք ունի, ուրեմն պետք է կառավարման այս համակարգը կարճ կյանք ունենա: Իսկ դա նշանակում է, որ պետք է կառավարման այս համակարգի բոլոր կրողները՝ նախագահից մինչև վերջ, կարճ կյանք ունենան: Թե չէ նախագահի օգնականը կառավարությունում ո՞վ է լինելու, երկա՞ր, թե՞ կարճ կյանք է ունենալու, առանձնապես մեծ տարբերություն չկա:

-Պարոն Զուրաբյան, քառյակի գործունեությունը...

-Ի՞նչ քառյակ, կվարտե՞տ...

-Խոսքս ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների քառյակի մասին է, ովքեր կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնություն էին սկսկել: Ինչի՞ հանգեցրեց այդ նախաձեռնությունը:

-Ես նպատակը չգիտեմ, չեմ պատկերացնում, որևէ քննարկման չեմ մասնակցել նրանց հետ, ըստ այդմ նրանց հետ կապված հարցերը ուղղեք նրանց:

-Համաձա՞յն եք այն տեսակետների հետ, որ քառյակի գործունեությունը նպատակ ուներ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակել:

-Չգիտեմ, չգիտեմ՝ ինչ էին ուզում:

-Պարոն Զուրաբյան, Ձեր հեգնանքը «քառյակ»-ի վերաբերյալ ինչո՞վ է պայմանավորված:

-Ի՞նչ քառյակ... Գիտեք, ես սիրում եմ ցանկացած «կվարտետ» ու ընդհանրապես` դասական երաժշտության... Ես չգիտեմ՝ ինչ քառյակի մասին է խոսքը: Եթե թվաբանության եք վերածում հարցը, ապա թվաբանական տարբեր միավորներ կան՝ քառյակ, հնգյակ, վեցյակ... Լուրջ չեմ վերաբերում, գիտեք, մի ռուսական լավ ստեղծագործություն կա՝ «Ле́бедь, Щука и Рак» ու գտնում եմ, որ ի սկզբանե նման կերպ է եղել: Հաջողություն եմ իրենց մաղթում, եթե կարողանան մի բան փոխել, լավ բան անել, ուրախ կլինեմ, վատաբանելու միտում չունեմ, չէ, եթե լավ բան են անում՝ ի շահ Հայաստանի, հանրությանը, ողջունելի է, բայց իրարամերժ միավորներ են, իրենց առջև տարբեր խնդիրներ կան…

-Քաղաքական վերջին զարգացումները՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, իշխող կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը, արհեստակա՞ն գործընթացներ էին, նախագահ Սերժ Սարգսյանի կողմի՞ց էին թելադրված, թե՞ իսկապես մեկնարկել է քաղաքական ճգնաժամը, ինչպես համոզված են շատերը:

-Պետք է լինի լուրջ քաղաքականություն, որ լինի քաղաքական ճգնաժամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter