HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլվածքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք: Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ  կլինի ևս մի քանի օր: Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել  նշված ճանապարհից: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն` տեղեկացնում է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter