HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ` ֆիննախում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով` Արթուր Աֆրիկյանը, Տիգրան Բարսեղյանը և Արմեն Ալավերդյանը ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալների պաշտոնից։ Վարչապետի երեք այլ համապատասխան որոշումներով` Արթուր Աֆրիկյանը, Տիգրան Բարսեղյանը և Արմեն Ալավերդյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալներ։ Այս մասին տեղեկացնում է կառավարությունը: ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter