HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ շահեցիք Եզրաս Սրբազան

Մենք ուզում ենք մեր խոսքը ուղղել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և հարցնել.  

- Սրբազան Հայր, ինչ' շահեցիք դուք, Վեհափառ Հայրապետը և մեր Առաքելական սուրբ եկեղեցին, Տեր Մարտիրոս քահանային կարգալույծ անելով: Համոզված ենք, որ պատասխանը պետք է հնչի ոչինչ:  Ամիսներ առաջ, Յիսնակաց պահքի օրերին, երբ փակվեց Սուրբ Գևորգ եկեղեցին, սկսվեց հալածանքները Տեր Մարտիրոս քահանայի և հավատացյալ հոտի նկատմամբ: 

Բազում խնդրանքներից և քննարկումներից հետո փառք Աստծո, նորից սկսեց գործել եկեղեցին: Սրբազան հայր, ամբողջ ժողովուրդը ձեզ հետ միասին ուրախությամբ տոնեց Ամանօր և Սուրբ Ծնունդը, մարդիկ ցնծության մեջ էին: Եվ հանկարծ 2014թ !փետրվարի 11-ին տեղեկացանք Տեր Մարտիրոս քահանայի կախակայության մասին: Եվ մեկ ամիս հետո կրկին կախակայման որոշում` մինչև պահոց շրժանի ավարտը: 

Հավատացյալ ժողովուրդը ցնցված էր կատարվածից և իր հուզմունքի, բողոքի, անհանգստության և խնդրանքի ձայնը բարցրացրեց: Տարբեր մոտեցումներով, բանավոր և գրավոր ստորագրահավաքների միջոցով ցանկացավ ձեր գութը շարժել այս հարցի դրական լուծման համար, յույս ունենալով, որ ժողովրդի կարծիքը ևս հաշվի կառնվի:

Ի զարմանս մեզ, երբ ողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հրաշափառ հարությունը, շնորհավորանքի փոխարեն հավատացյալ ժողովրդին մատուցվեց Տեր Մարտիրոս քահանայի կարգալուծության ողբերգական լուրը: Սբազան հայր, ինչքան խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, արտասվեցինք, որ հաշվի առնվի նաև ժողովրդի կարծիքը: Ինչու արհամարեցիք մեր ձայնը, կոչելով մեզ անձնասերներ:

Միթե մենք ոչինչ արժենք ձեզ համար: Եթե այդպես է, հարցը ձեզ ենք ուղղում, ում համար եք կառուցում այդ եկեղեցիները, եթե ոչ ժողովրդի: Մենք ուզում ենք ձեզանից խնդրել, Սրբազան հայր, ժամանակ տրամադրեք և այցելեք Սուրբ Գևորգ! եկեղեցի: Եկեք և տեսեք ձեր մորթած գառը իր հոտի հետ միասին մասնակցում է Սուրբ պատարագին և այդ մորթված վիճակում շարունակում է քարոզել Քրիստոսի սուրբ Ավետարանը, շարունակում է հովվել իր փոքրիկ հոտը:   

Եկեք, Սրբազան! Հայր, և տեսեք մեր ողբը, մեր ցավը, մեր շատ սիրելի Տեր Մարտիրոս քահանային կարգազուրկի վիճակում: Արցունքները խեղդում են մեզ, Սրբազան հայր, ինչու թիկունքից հարվածեցիք Տեր Հորը և իր հոտին, ինչի համար ասեք խնդրում ենք: Չէ որ մենք էլ ձեր զավակներն ենք, իսկ զավակներն ել երբեմն- երբեմն իրավունք ունեն իրենց հոր հետ հաշվի նստելու: Միթե վիճակը այնպիսին! էր, որ լուծման միակ ճանապարհը դա էր:

Մենք համոզված ենք, որ ոչ: Եվ այսօր ձեր կողքին կան քահանաներ, որոնք լացի փոխարեն ուրախության օրեր են ապրում: Եվ նրանց մենք ուզում ենք ասել, որ 24 ժամյա քահանա լինում են քահանավայել կյանք ապրելով ոչ թե միայն քարոզելով: Ժողովուրդը այդ բոլորը տեսնում է: 

Օրեր առաջ այցելեցինք մեր շատ սիրելի Տեր Մարտիրոսին, նստած զրուցում էինք: Մենք նկատեցինք, որ փոքրիկ Դավիթը ինչ-որ բան է ուզում ասել: Երբ միասին առանձնացանք, նա արցունքներն !աչքերին հարցրեց մեզ. Ինչո'ւ իմ պապայի հետ այդպես վարվեցին: Ես, երբ մեծանամ, սրբազան պիտի դառնամ և ոչ ոքի չպիտի նեղացնեմ: Դուք պիտի տեսնեիք այդ երեխայի ողբը:

Մենք չէինք կարողանում նրան հանգստացնել, միայն կարողացանք նրան գրկել ու ասել. Դավիթ ջան ամեն ինչ լավ կլինի, համբերիր,Աստված մեզ հետ է: Սրբազան հայր, պատասխան տվեք այն փոքրիկին, որ Սուրբ խորանում կանգնած, քահանաներին հավասար երգում է Սուրբ պատարագը: Եվ այսօր Դավիթի նման շատ երեխաներ, եկեղեցում հարցեր են մեզ ուղղում, իսկ մենք պատասխաններ !չունենք տալու:

Չէ որ այդ երեխաները մեր վաղվա օրն են: 

Մի խումբ Մոսկվաբնակ հաւատացյալներ

Մեկնաբանություններ (1)

Մուշեղ Մովսիսյան
Կոչ եմ անում Մոսկվայաբնակ հայերին և Տեր Մարտիրոսին չընդունել գառան մորթի հագած գայլ կաթողիկոսի և նրա եղբայր (ոչ պակաս գայլ) եպիսկոպոսի ապօրինի որոշումը, ամեն կերպ սատարել Տեր Մարտիրոսին, որպեսզի նա շարունակի քահանայագործել նույն եկեղեցում, փակել մուտքը նշված գայլերի և նրանց կողմից ուղարկված մանկլավիկների առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter