HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Սարկիսովը և Մարկոսը՝ մեկական գոլի հեղինակ

ՀՖՖ-ն ներկայացրել է արտերկրում հանդես եկող և հավաքականում խաղացող մեր ֆուտբոլիստների ելույթների ամփոփ վիճակագրությունը անցյալ շաբաթվա կտրվածքով: Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առավել աչքի ընկան Արթուր Սարկիսովը, ով գրավեց «Ուրալի» դարպասը, և Մարկոս Պիզելլին, ով դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Շախտյոր» (4:0) մրցավեճում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»` 3:2, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արտակ ԵդիգարյանԼիտվայի գավաթի եզրափակիչ, «Ժալգիրիս»-«Բանգա»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնությունում հանդիպումներ տեղի չեն ունեցել:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Ժետիսու»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 70-րդ րոպեին:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Կռիլյա Սովետով»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 75-րդ րոպեին:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Դնեպր»-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 3:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 71-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի գավաթի եզրափակիչ, «Բավարիա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:0 (2:0 լժ), մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 60-րդ րոպեին:

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 43-րդ րոպեին:

Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 88-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:

ԷդգարՄանուչարյան, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է  հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter