HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյան. ձեռնարկություններին հրավիրում են ստվերային գործարքի պետական մարմինների հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շատ է կարևորում աուդիտի ինստիտուտի գոյությունը: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխութուններ կատարելու մասին օրենքի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որով, հիշեցնենք, առաջարկվում է հանել խոշոր կազմակերպությունների ֆինանսնական հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը, ըստ պատգամավորի, նպատակ ունի ջախջախել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավորներին, ստեղծել մի իրավիճակ, երբ կառավարությունն իր տնտեսական լծակներով շատ ուժեղ դիրքեր է գրավում:

Լ. Զուրաբյանը նշեց, որ աուդիտը անկախ հավաստագիր է ձեռնարկության գործունեության, նրա ֆինանսական վիճակի, հաշվետվության վերաբերյալ, որը կատարվում է անկախ մարմնի կողմից, ուստի ավելի մեծ վստահություն է ներշնչում, քան ուրիշ հաշվետվությունները: ՀԱԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ միջազգային փորձը հուշում է՝ զարգանում են այն տնտեսությունները, որոնք գտնվում են լրջագույն հանրային վերահսկողության ներքո: «Ամերիկյան դեպրեսիան տեղի ունեցավ այն պատճառով, որ գոյություն չուներ հանրային վերահսկողություն, իսկ կարգավորվեց նրանից հետո, երբ ստեղծվեց արժութային շուկա, որը խոշոր ձեռնարկություններին պարտադրեց ներկայացնել բաց հաշվետվություններ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կորպորատիվ իրավունքն այստեղ լրջորեն չի գործում. մենք չունենք ձևավորված ինստիտուտներ: Առկա պայմաններում կարևոր նշանակություն է ստանում աուդիտի ինստիտուտը, իսկ խոշոր ձեռնարկությունների պատասխանատվությունը ստեղծում է որոշակի հիմքեր՝ հանրային վերահսողության տակ այդ բիզնեսները պահելու համար: Տիգրան Սարգսյանի կողմից այդ շուկան բացվեց իր մերձավորների համար, որը ծառայեց ոչ թե իր հիմնական նպատակներին, այլ նրա հետ կապված ֆինանսիստները ստացան մեծագույն շուկա»,-ասաց նա:

Ըստ Զուրաբյանի՝ կառավարությունն իր առջև նպատակ է դրել Գագիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող սուպերնախարարությանը՝ ֆինանսների նախարարությանը, որին միացել է նաև ՊԵԿ-ը, նախապատրաստել աուդիտի կլանում: Վերջում նա շեշտեց, որ օրինագծի նպատակը մեկն է. ձեռնարկություններին հրավիրում են ստվերային գործարքի պետական մարմինների հետ՝ ևս մեկ քայլ անելով դեպի ստվեր ու կոռուցիոն գործարքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter