HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Կառավարությունն ու ԿԲ-ն ընդամենը տյունինգ են անում»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը: Ա. Ջավադյանը նախ շնորհակալություն հայտնեց նախագահին՝ իր թեկնածությունը առաջադրելու համար, ապա նշեց, թե ինքը գիտակցում է, որ հնարավորոթյուն է ստացել շարունակել ծառայելու հայ ժողովրդին, և ստանձնել պատասխանատվություն ՀՀ քաղաքացիների, ՀՀ նախագահի, խորհրդարանի և ԿԲ անձնակազմի առաջ:

Ա. Ջավադյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԲ գործող նախագահից հետաքրքրվեց, թե քանի որ ԿԲ-ում աշխատավարձերը շատ բարձր են, արդյոք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի վերաբերյալ ԿԲ-ի աշխատակիցները՝ իրավաբանները, զեկուցել են օրենքում առկա հակասահմանադրական տարրերի մասին:

«Եթե չեն զեկուցել, չի՞ նշանակում, որ այդքան էլ լավ մասնագետներ չեք վարձել»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանին՝ Ջավադյանն ասաց, թե աշխատավարձերի աճ ԿԲ-ում չի կատարվել: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելուց հետո պարտադիր բաղադրիչը պիտի մնա՞, թե՞ ոչ:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արթուր Ջավադյանն ասաց, թե ՀՀ բոլոր քաղաքացիները պարտավոր են հետևել ՍԴ որոշմանը: «Կան այս օրենքում այն բացերը, որոնց ուշադրություն է դարձրել ՍԴ-ն, փորձում ենք վերացնել դրանք: Այստեղ խոսք չի գնում պարտադիր բաղադրիչի վերացման մասին. խոսքը վերանայման մասին է»,- նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ օրենքի վրա աշխատել են ինչպես ԿԲ-ի, այնպես էլ Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետները:

«Օրենքի վերջնական դիզայնը կհամապատասխանի ՍԴ-ի որոշմանը»,- խոստացավ նա: Ն. Փաշինյանն արձագանքեց. «Դիզայնը պետք է փոխվի հա՞... Ես հասկացա, որ ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակայինի մասին օրենքը բովանդակային փոփոխության է ենթարկվելու, այլ նոր դիզայնի է ենթարկվելու: Կառավարությունն ու ԿԲ-ն ինչ պլանավորում են անել, ընդամենը տյունինգ անելն է. կուտակայինի մասին օրենքն այնքան է որ բերվի օրենսդրական դաշտ, որ դառնա օրինակ՝ պարտադիր սոցապ վճար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter