
ՀՅԴ պատգամավոր. Կենտրոնական բանկը դարձել է մոնստր, հրեշ կառույց
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի կողմից հնչեցրած «վտանգավոր» հայտարարության մասին, թե պարտադիր կուտակային համակարգը շարունակվելու է: «Եսուզում եմ, որ այս հարցին մեկընդմիշտ վերջ դնենք: ՍԴ որոշմամբ պարտադիր կուտակային բաղադրիչը բնութագրող օրենքի հոդվածները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, անվավեր: Պնդել հակասահմանադրական նորմերը պահելու մասին, նույնն է թե թույլ տալ հանցագործություն»,- նշեց նա՝ հորդորելով բացել ՍԴ որոշման եզրափակիչ մասը:
Արծվիկ Մինասյանը կրկնեց, որ օրենքի հոդվածները ճանաչվել են հակասահմանադրական ու անվավեր, ապա հարցեց. «Ինչո՞ւ եք անընդհատ այստեղից պնդում հակառակը: Ցանկացած այլ փաստաթուղթ, որը կպարունակի իր մեջ նման արտահայտություն, նշանակում է, որ գնում է հակառակ ՍԴ որոշմանը, ինչո՞ւ եք կրքերը լարում, պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի: Ես հիմա համոզված եմ ասում, որ եթե շարունակում եք նման հայտարարությունները, նշանակում է, որ կամ մասնագիտական առումով թերություն ունեք, կամ ուզում եք անընդհատ լարվածությունը պահել, չի կարելի: Հնարավոր չէ պարտադիր բաղադրիչը վերականգնել, պարոն Ջավադյանջան, հնարավոր չէ: Իսկ եթե փորձ անեք այստեղ նման հակասահմանադրական օրենք անցկացնել, պայքարն էլ ավելի է թեժանալու: Պիտի հասկանաք էլի՝ անընդհատ էս բանը ամբիոնից չկրկնեք, հաճելի չէ ամեն անգամ նույն բանը ասել մեզ, խոսել նույն թեմայով, բայց ստիպում եք, որ խոսենք»:
Ինչ վերաբերում է ԿԲ-ին, ապաԱրծվիկ Մինասյանը նշեց, թե այն լիազորույունները, որոնք տրվածեն ԿԲ-ին, թույլչեն տալու, որ ԿԲ-ն իրականացնի իր տնտեսական կարգավորման հիմնական գործառույթը, իսկ շահերի բախման պայմաններում առաջանալու է կոմֆլիկտ. «Քանի որ Սահմանադրության համաձայն ԿԲ-ն պետք է առաջնորդվի գների կայունության ապահովման ֆունկցիայով, նշանակում է, որ մնացած ամեն ինչ, ստորադասվելու է այս ֆունկցիային: Այսինքն՝ մենք չենք ունենալու զարգացած ֆինանսական շուկա, չենք ունենալու բանկային համակարգ: Հակառակը՝ մենք միշտ ունենալու ենք տնտեսություն, որը սպասարկելու է բանկային համակարգը»:
Մինասյանը շեշտեց նաև, որ գների կայունության ապահովումը չի կարող իրականացվել ԿԲ կողմից: «Չի կարող նման բան լինել, որ մենք էլ շարունակում ենք հույս ունենալ, թե լավ կլինի: Հակասություն կա այստեղ՝ գործառութային հիմքով»,- հավելեց նա:
Ըստ նրա՝ ողջ շուկայի կարգավորումը վերապահելով Կենտրոնական բանկին, մենք ստիպել ենք ԿԲ-ին դառնալ «մոնստր, հրեշ» կառույց, որի լիազորությունները երբևէ չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսվարում: «Որքան էլ պարոն Ջավադյանը, ԿԲ աշխատակիցները լինեն փայլուն տնտեսագետներ, հակասություն կա, ուղղել չի լինի: Իսկ մենք պետք է կարողանանք այս խնդիրը լուծել»,- եզրափակեցնա:
Մեկնաբանել