HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրուցելոզի 17 դեպք` Կոտայքում

 «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում  առողջապահության նախարարությունն արձանագրել է խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր: 

Կազմակերպվել է «համաճարակաբանական հետազոտություն, համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ»։

Բնակչության շրջանում, հատկապես թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված 464 մարդուց արյան նմուշառումներ են կատարվել լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է 17 հիվանդ, որոնց բուժումը, ըստ նախախարության, կազմակերպվել է, բնակչության տրամադրվել են ախտահանիչ նյութերէ կենցաղային պարագաները ախտահանելու համար` տեղեկացնում է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter