HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության նոր ծրագիրն ունի նոր ասելիք. Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության նոր ծրագիրն ունի նոր ասելիք` դրանք իրագործելու մեխանիզմների, գործիչների առումով: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում նոր կառավարության եռամյա ծրագիրը պատգամավորներին ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ կառավարության նոր ծրագիրը լինելու է «իրատեսական, բայց ոչ հավակնորդ, խստապահանջ` բայց ոչ անտարբեր, ականջալուր` իր քաղաքական գծին հետամուտ»:

Աբրահամյանը շեշտեց, որ նոր կառավարությունը լինելու է ականջալուր հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի առաջարկների նկատմամբ` առկա ռեսուրսների առկայությամբ: Հ. Աբրահամյանն ասաց, թե մարդիկ փոփոխութուն են զգալու, անգամ հեռավոր գյուղում անգամ ապրող բնակիչը զգալու է կառավարության աշխատանքը:

Վարչապետի խոսքով` կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի, օգնության ձեռք է մեկնելու քաղաքացիներին` բաց, թափանցիկ, հրապարակային ձևով:

«Եթե անհրաժեշտ լինի հարկային արտոնություններ, դրամանաշնորհներ, դրանք անպայման կլինեն, բայց կարվեն հրապարակային ու օրենքով: Մենք չունենք կախարդական փայտիկ, որ ավելացնենք, օրինակ, կրթության համար նախատեսված ծախսերը, բայց ունենք պատրաստակամություն` քննարկելու ցանկացած առաջարկ»,- ասաց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը իր գործունեության գերակայությունն է հռչակում ՀՀ քաղաքացուն: «Քաղաքացին է մեր ուշադրության կենտրոնը, նրա մտահոգություններն են մեր ուշադրության առարկան: Մենք անելու ենք ամեն ինչ, որ պայքարենք արտագաղթի դեմ: Մեկ հարվածով կամ գործիքով, իհարկե, դա անհնար է վերացնել: Կառավարությունն իր ջանքերն ուղղելու է ՀՀ քաղաքացու ստեղծագործ աշխատանքը իր հայրենիքում իր ապագան կերտելու գործընթացին»,- ասաց նա` հավելելով, որ կառավարությունը խնդիրների լուծման համար ակնկալում է քաղաքական ուժերի ու հասարակության աջակցությունը:

Նա նշեց, թե «զոռաբայությամբ», իշխանական լծակներով երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը, բիզնեսը, ապա ընդգծեց, թե ինքը առավել  խստապահանջ է լինելու իր մերձավորների նկատմամբ ու դա պահանջելու է նաև կառավարության անդամներից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter