HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանը հորդորում է «ոչ ջրիկ հարցեր» տալ վարչապետին

ԱԺ-ում նոր կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանին հարցեր ուղղելու համար հերթագրվեց շուրջ 30 պատգամավոր:

Տեսնելով պատգամավորների ակտիվությունը` Հովիկ Աբրահամյանը կատակեց, թե նախկին վարչապետին այդքան հարցեր պատգամավորները չէին տալիս: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, թե ինչքան հարցեր ուղղել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ավելի դժվար հարցեր ուղղելու է Հովիկ Աբրահամյանին:

Ապա ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ Սահմանադրության համաձայն` կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հ. Աբրահամյանի կողմից ղեկավարած կառավարությունում չկան անդամներ, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Արամ Մանուկյանը շեշտեց նաև, որ Հ. Աբրահամյանի նշանակած կադրերի մասին շատերը վատ են ատահայտվում, ուստի ՀԱԿ պատգամավորը հարցրեց, թե հատկապես նոր նշանակված որոշ կադրեր վաչապետի, թե Սերժ Սարգսյանի առաջարկով են նշանակվել:

«Սա շատ կարևոր է, ընդ որում՝ երկու դեպքում էլ վտանգավոր է Ձեզ համար»,- նկատեց Մանուկյանը:

Ի պատասխան` Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, թե ինքը վտանգավորության աստիճանը վաղուց է հաղթահարել, ապա հավաստիացրեց, թե չունի որևէ տեղեկատվություն այն մասին, որ իր կառավարության կազմում գտնվող նախարարը զբաղվի ձեռնարկատիրությամբ:

«Եթե նման մարդիկ կան, կառավարությունից կհեռանան: Յուրաքանչյուր կադր էլ, որ նշանակենք, նույնիսկ Ձեզ (դիմում է Արամ մանուկյանին,- հեղինակ) եթե նշանակենք, էլի մարդիկ կլինեին, որ կասեին՝ վատ կադր եք նշանակել: Մենք ձգտել ենք, որ կադրերը լինեն հնարավորինս պրոֆեսիոնալ: Իմ՝ Կառավարությունը ձևավորելուց հետո առաջին իսկ ելույթում ես ասել եմ, որ այն անդամը, ով չի լուծի իր առջև դրած խնդիրները կամ չի իրականացնի կառավարության ծրագիրը, կհեռացվի ու ես այդ սկզբունքը պահելու եմ»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:

 Արամ Մանուկյանն էլ հուշեց, թե մամուլը գրում է այն նախարարների մասին, ովքեր ձեռնարկատիրությաբ են զբաղվում: «Հենց այդ նույն ժողովուրդը Ձեզ գնահատական կտա նրա համար, այդ կադրերին պաշտպանում եք, որովհետև նրանց ճանաչում են, Ձեր իսկ կադրային նշանակումներով Դուք հերքեցիք Ձեր նախնական խոսոտումները»,- ասաց պատգամավորը: Հ. Աբրահամյանն էլ հակադարձեց, որ եթե մամուլին հետևեն, չեն կարողանա աշխատել:

«Ես գնահատում եմ մարդուն իր աշխատանքով, ես հասկանում եմ Ձեր մտահոգությունը, որ մենք ավելի լավ աշխատենք, որ հնարավորություն չլինի կառավարությանը փնովել, աշխատելու ենք նվիրված, կազմակերպված, քիչ սխալներ թույլ տալով, որ հաճույք չպատճառենք, որ Դուք քննադատեք մեզ»,- ասաց Հ. Աբրահամյանը:

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ տեղից արձագանքեց՝ դիմելով ՀԱԿ քարտուղարին. «Ինչ-որ մեր բախտը բերել է, որ դուք չեք ուզում աշխատել թե մեզ հետ, թե մեր ժողովրդի»: Արամ Մանուկյանն էլ տեղից բղավեց. «Դու իմ ասածը մի մեկնաբանեք»: Սահակյանը շարունակեց մեկնաբանել՝ նշելով. «Դրա համար կարելի է ոչ ջրիկ հարցեր տալ: Մեր տեսքը ձեզ դուր չի գալիս, դա ուրիշ հարց է»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter