HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյանը` Գագիկ Խաչատրյանի բիզնեսների մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նկատեց, թե վարչապետը հերքում է իր իսկ հայտարարութունները:

«Այ դուք այսքան խոսում եք մրցակցության, հավասարության, օրենք մասին, մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց ո՞նց կարող եմ հավատալ այդ ամենին, իսկ մենք գիտենք, որ պետք է հավատալ քայլերին, ոչ թե խոսքերին, եթե դուք ձեր առաջին քայլերով հերքում եք ձեր ասածը: Խոսքս Գագիկ Խաչատրյանին սուպերնախարար նշանակելու մասին է, մի մարդու, որը համաձայն «Հետք» հեղինակավոր լրատվամիջոցի, ունի 269 համարի երթուղին, «Անի» տաքսի ծառայությունը, նա ստեղծել է «Ucom» ընկերությունը և այլն: Եվ այս մարդուն դուք տալիս եք հարկային, մաքսային ֆիննանսական ամբողջ համամակարգը և ուզում եք, որ մենք հավատա՞նք, որ չկա շահերի բախում, իշխանութան չարաշահում, հարստություններ դիզելու միտում»,- նշեց Լևոն Զուրաբյանը, ապա հավելեց, որ ինքը առաջիկայում նման մարդկանց ցուցակը կընդարձակի:  

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, թե իրեն հավատալ կամ չհավատալը պատգաավորի գործն է, բայց միաժամանակ նշեց. «Դուք դատապարտված եք հավատալու, որովհետև մենք ինչ ասելու ենք, անելու ենք: Մենք ասում են` եկեք միասին աշխատենք: Իսկ եթե դուք հրաժարվում եք, դա ձեր գործն է: Այս դահլիճում նստած են ուժեր, որոնք կհամաձայնեն լավ նախաձեռնություններին աջակցել»:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա Հ. Աբրահամյանը նշեց, թե նա պրոֆեսիոնալ պաշտոնյա է, պետական եկամուտների կոմիտեի համակարգը զարգացնելու առումով էլ անձնանական մեծ ներդրում է ունեցել: «Լինի Աբրահամյան Հովիկը, Խաչատրյան Գագիկը, թե Հարությունյան Դավիթը, բոլորը պետք է հասկանան, որ նշանակումից հետո իրավունք չունեն արտոնություններից օգտվելու: Ես այս մասին իրենց դա ասել եմ նշակումից առաջ: Եթե նման ցանկություն ունեն, ազատվելու են գնան, անփոխարինելի մարդ չկա` ինձնից սկսկած»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:

Դիմելով Լևոն Զուրաբյանին` Հ. Աբրահամյանը նաև նշեց, թե ինքը հասկանում է իր հետ չհամագոծակցելու պատճառը: «Դուք չեք ուզում, որ մենք կայանանք, ձեր խաղաքարտերը խառնվեցին, որ ՀՀ նախագահը ինձ նշանակեց վարչապետ, ու ես դրան ըմբռնումով են մոտենում: Վատ բան կանենք՝ մեզ քննադատեք, փնովեք, բայց մենք աշխատելու ենք վատ բաներ չանենք, լավը անենք»,- ասաց վարչապետ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter