
Հովիկ Աբրահամյանը կստեղծի նախկին վարչապետերի ակումբ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակ ունի նախկին վարչապետերի ակումբ ստեղծել: Պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցերին` այս մասին հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
«Այս դահլիճում նստած է երկու նախկին վարչապետ (նկատի ունի Հրանտ Բագրատյանին և Խոսրով Հարությունյանին,- հեղինակ), ու ես ուզում եմ ստեղծել վարչապետերի ակումբ, որտեղ ներգրավված կլինեն ՀՀ նախկին վարչապետերը, կքննարկենք երկրում ընթացող քաղաքական, տնտեսական վիճակը, մենք էլ հաշվի կառնենք նախկին վարչապետերի փորձը, գիտելիքները»,- նշեց նա` հավելելով, որ համոզված է` նախկին վարչապետերը կօգնեն իրենց իրականացնել այս գաղափարը:
Արձագանքելով Հ. Աբրահամյանի գաղափարին՝ Հրանտ Բագրատյանը շնորհակալություն հայտնեց նրան «վարչապետների ակումբ» ստեղծելու համար, ապա նշեց, որ ինքը քննադատությանը զուգահեռ հենց տեղում լուծումներ է առաջարկել:
Մեկնաբանել