HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանը` ընդդիմադիրների մասին. «Հարց են տալիս ու մտածում` ես հարցի ենթատեքստում հրեշտակն եմ, եկել եմ գայլեր բռնելու»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին զայրացրել է ընդդիմադիր պատգամավորների կողմից ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանին ուղղված հարցերն այն մասին, որ կառավարությունում կան գործարար-նախարարներ:

«Հետք»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու խորհրդարանական քննարկման ժամանակ բարկացած արձագանքեց բիզնես ունեցող նախարարների մասին հարցին, Գալուստ Սահականը պատասխանեց. «Ես ուզում եմ ոչ թե հարցադրումներ անեն լրագրողների կամ ժողովրդի աչքը մտնեու համար, այլ նորմալ պետության, ժողովրդի ճակատագրի մասին մտածող հարցեր տան: Չի կարելի լղոզված, անհեթեթ հարցադրումներ անել, որովհետև դրանով վարկաբեկվում է ոչ միայն ԱԺ-ն, այլև մեր պետությունը: Կարելի է քննադատել, հստակ քննադատել, բայց անձեռնմխելիությունը ոտնահարելը ամենասարսափելին է»:

Մեր հարցին, թե չկան նախարարներ, ովքեր բիզնես ունեն, Գ. Սահակյանը չհերքեց` նշելով. «Նույնիսկ եթե նման նախարարներ կան, խնդիը կարելի է դնել ավելի բարեկիրթ: Օրինակ ասել, որ ականատես ենք լինում նման պրոցեսների և այլն, ոչ թե հարց են տալիս ու մտածում, որ ես հարցի ենթատեքստում հրեշտակն եմ, եկել եմ գայլեր բռնելու»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter