Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Բեռնար Շալանդի գլխավորությամբ
Մայիսի 27-ից մինչեւ հունիսի 6-ը Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, երեք ընկերական հանդիպում է անցկացնելու: Մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպելու է Ալժիրի ազգային հավաքականին, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հանդիպումը:
Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ սկսում է մարզական հավաքը:
Մայիսի 21-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Մարզումի ավարտից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչը եւ ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ 30 րոպե կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:
Մայիսի 22-ին և 23-ին հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում՝ ժամը 10:00-ին և 17:30-ին, իսկ մայիսի 24-ին՝ մեկ մարզում՝ ժամը 18:00-ին:
Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին է հրավիրել Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.
Գևորգ Կասպարով (Միկա)
Արսեն Բեգլարյան (Գանձասար)
Հովհաննես Համբարձումյան (Բանանց)
Գագիկ Դաղբաշյան (Բանանց)
Հրայր Մկոյան (Շիրակ)
Վարազդատ Հարոյան (Փյունիկ)
Տարոն Ոսկանյան (Փյունիկ)
Արթուր Յուսպաշյան (Փյունիկ)
Ալեքս Հենրիկե Դա Սիլվա (Միկա)
Ռումյան Հովսեփյան (Բանանց)
Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի ընդգրվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլսիտների թվում մկանային վնասվածքի պատճառով:
Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները.
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Արտակ Եդիգարյան, «Ժալգիրիս», Լիտվա
Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Արաս Օզբիլիզ, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան, «Վիլլեմ II», Հոլանդիա
Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Ալեքսանդր Թումասյան, «Յարո», Ֆինլանդիա
Արմեն Համբարձումյան, «ԲԿՄԱ», Մոսկվա, Ռուսաստան
Մաուրո Գեվգեոզյան, «Ալիանսա», Պերու
Արթուր Միրանյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ», Ռուսաստան
Լուս.՝ ffa.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել