HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի քաղաքապետի թեկնածուներին դուրս մղեցին ընտրապայքարից

Սառա Պետրոսյան
Գրիշա Բալասանյան

Գորիսի քաղաքապետի թեկնածուներից Տիգրան Կարապետյանի լրատվության պատասխանատու Մհեր Քումունցը հաստատեց, որ Տ. Կարապետյանն այսօր հանել է թեկնածությունը: Նա չմանրամասնեց թեկնածուի հրաժարականի պատճառները` ասելով, թե առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեն, սակայն նշեց, որ ճնշումներ են եղել թեկնածուի նկատմամբ:

Այսօր առավոտյան իր թեկնածությունը հանել է նաև քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը: Վերջինիս օգնական Ռոբերտ Հակոբյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Բուդաղյանը թեկնածությունը հանել է մյուս թեկնածուին` Տիգրան Կարապետյանին, սատարելու համար, սակայն, վերջինս նույնպես այսօր հրաժարվել է ընտրապայքարից: Ռոբերտ Հակոբյանը բացառեց, որ Արա Բուդաղյանը հետ կվերցնի դիմումը: «Իմաստ չկա»,- ասաց նա և հավելեց, որ Գորիսում մարդիկ հիասթափված են ընտրական գործընթացից: Նրա ասելով` Արա Բուդաղյանը ճնշումների չի ենթարկվել:

«Վարարակն» ՓԲԸ տնօրեն Արա Բուդաղյանը, ով նույնպես ՀՀԿ անդամ է և  ինքնաառաջադրվել էր Գորիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար, չէր բացառել, որ մինչեւ մայիսի 29-ը` թեկնածությունը հանելու օրենքով նախատեսված ժամանակը, կհրաժարվի հօգուտ Տիգրան Կարապետյանի:

«ԳԱՄՄԱ» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը Գորիսի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական մրցակիցներից մեկն էր համարվում: Հայտնի է նաև, որ նա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմն էր և այդ հանգամանքը հույս էր ներշնչում, որ նա կարող էր մրցակցել ՀՀԿ անդամ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցի հետ, որին առաջադրել է ՀՀԿ Գորիսի շրջանային կազմակերպությունը: Հիշեցնենք, որ նրա ընտրությունը վստահված է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը  լրատվամիջոցներից չթաքցրեց, որ քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանն իր ընկերն է, նաեւ հորդորել էր  քաղաքական ենթատեքստ չտալ հարցին: «Մենք ընկերներ ենք և ես հպարտանում եմ իրենով»,- ասել էր մարզպետը: Անդրադառնալով համայնքի ղեկավարի ընտրություններին, դեռևս մայիսի 8-ին նա նշել է, թե «այս պահին առաջադրված թեկնածուների միջև լարվածություն չկա, բայց և «պատրաստ ենք ցանկացած զարգացումների»:

Նշված երեք թեկնածուների կողքին քննարկումներից դուրս է մնացել չորրորդ թեկնածուն` Հրայր Յոլյանը, ով նաև Գորիսի ավագանու անդամ է և գործող քաղաքապետին ոչ թափանցիկ գործունեության համար մեղադրողներից մեկը: Ամենայն հավանականությամբ, գործող իշխանությունը նրա անձով էլ կապահովի հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժողովրդավարության պատրանքը` նրան մրցակցության մեջ թողնելով Սուրեն Խաչատրյանի պաշտպանությունը վայելող ՀՀԿ անդամ Վաչագան Ադունցի հետ:

Առաջին լուսանկարում` Տիգրան Կարապետյան

  

Մեկնաբանություններ (5)

Vardan
Արա դե, որ էդքան քաշ չունեք մի դրեք թեկնածություն էլի: Ինչ ա նշանակում ճնշումներ են եղել? Եթե ճնշումների ենթակա մարդիկ եք, ուրեմն աջներդ քաշած, խելոք, ճնշված ապրեք էլի:
A.Boy.
Mer mechi vordn e mez utum, Tigran du hartac es, mnacac@ zarmanalu cher.
Syun
Tigranin karor er chnshel mek mard, yev chem karcum kliner yerkrum voreve mek@ vor karor er @ndimanal. Kharter 100%, bayc apsos.
դտ
Ընտրելով ինչը՜ պիտի փոխվի: Ճիշտ են արել, չեն մասնակցել այդ ֆարսին, ձեռքներն ավելի ազատ կլինի
Roy
Գորիսը սպանվեց...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter