«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ/Էմիր ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահ միջազգային մրցանակին
Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և Կանադայի Նյու Բրունսվիք մարզային կառավարության Կրթության և վաղ մանկության զարգացման վարչությունն արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ/ Էմիր ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահ մրցանակին` ներառական կրթության խթանման և մտավոր խնդիրներ ունեցող անձանց որակյալ կրթությանը նպաստելու համար:
Երկու հաղթողներին ընտրել է միջազգային ժյուրին, որն ուսումնասիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկերության մեջ գտնվող անդամ պետությունների և ՀԿ-ների ներկայացրած 54 հայտեր: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և ֆինանսավորվում է Քուվեյթի պետության կողմից:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մայիսի 26-ին Քուվեյթում, որին ներկա կգտնվեն Քուվեյթի կառավարության անդամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր երկրների պատվիրակություններ: Հանդիսավոր արարողության ընթացքում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը անձամբ կհանձնի Քուվեյթի էմիր, Նորին մեծություն էմիր, շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել