HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը չի մեկնաբանում նախորդի գործունեությունը

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության նոր ծրագրի քննարկումը, պատգամավորները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կրկին հարցեր են ուղղում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցրեց, թե ինչ գնահատական կտա Հ. Աբրահամյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենից, բնականաբար, բացասական գնահատական են ակնկալում Տ. Սարգսյանի հասցեին, բայց ինքը կարծիք չի հայտնելու:

«Իմ գործունեության ընթացքում նախկինների մասին ես որևէ բացասական կարծիք չեմ հայտնել: Դա իմ տեսակն է, և ես ավելացնելու բան չունեմ»,- բացատրեց վարչապետը: Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց նաև, թե մինչ օրս քանի պաշտոնյա է ենթարկվել պատասխանատվության, և ինչու այդ մասին տեղյակ չենք: Պատասխանելով ՀԱԿ պատգամավորի հարցին՝ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ երբ ինքը ԱԺ նախագահ էր, Վերահսկիչ պալատի հաշվետվության ընթացքում իրենք քննարկեցին և ուղարկեցին հաշվետվությունը գլխավոր դատախազություն, և ճիշտ կլինի, եթե այդ հարցերը պատգամավորը հնչեցնի Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ:

Իսկ Լ. Սարգսյանի երրորդ հարցին, թե ինչ մեխանիզմներ են կիրառվելու «ատկատի» արմատացած ու արատավոր երևույթների վերացման համար, Հովիկ Աբահամյանը պատասխանեց. «Գնումների համակարգի վերջնական ավտոմատացմամբ, թափանցիկությամբ և աշխատանքով` քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի հետ: Ես այդպես էլ պատկերացնում եմ պայքարը այդ արատավոր երևույթի դեմ: Գնումների համակենտրոնացված համակարգի դեպքում անհրաժեշտ է ներգրավել նաև բոլոր այն քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը, ովքեր որ ցանկութուն կունենան պայքարել այդ արատավոր երևույթի դեմ, և դա միայն վարչապետի ու կառավարության խնդիը չէ»:

Լյուդիմլա Սարգսյանը հայտարարեց, թե իրեն չբավարարեցին Աբրահամյանի պատասխանները, ինչց հետո նա ևս մեկ հարց ուղղեց Հ. Աբահամյանին: «Վաղուց հայտնի փաստ է, որ բարձրաստիճան պաշտոնների և պատգամավորներին գաղտնալսում են. դա ոչ միայն հակասահմանադրական է, այլև անբարոյական: Դուք ի՞նչ միջոցներ ունեք, որպեսզի կանխեք վտանգավոր այս երևույթը»,- հարցրեց  ՀԱԿ պատգամավորը:

Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, որ գաղտնալսումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով: «Եթե որևէ փաստ մենք ունենք, ապա դա օրենքի լուրջ խախտում է և նաև հանցագործություն է. պետք է հետամուտ լինենք մեր լիազորության շրջանակում»,- եզրափակեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter