HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազություն. փորձաքննությունների բաժնի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու համար

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: 

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարի քաղաքականության խստացումը ՀՀ դատախազության որդեգրած ռազմավարության առանցքային ուղենիշներից է: ՀՀ գլխավոր դատախազությունը, հորդորում է, ձեռնպահ մնալ հակաիրավական, ապօրինի գործողություններ կատարելուց, գործել օրենքի և օրինականության սահմաններում:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter