HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար հանդիպում են միմյանց

ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների առաջնորդները, ինչպես հայտնի է, երեկ հանդիպել են միմյանց, քննարկել ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի համագործակցությունը, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի անելիքները:

«Հետքը» ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից, ով ևս մասնակցել էր հանդիպմանը, հետաքրքրվեց, թե ինչ նպատակ էր հետապնդում հանդիպումը: Ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը միայն ասաց, թե հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ, ով նույնպես մասնակցել է երկու առաջնորդների հանդիպմանը, նշեց. «Հանդիպման մասին ինչ ասվել է, դա էլ եղել է, ավելացնելու ոչինչ չունեմ: Դա մտքերի փոխանակության, իրավիճակի վերլուծության հանդիպում էր»:

Նա նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը պարբերաբար են հանդիպում միմյանց, իսկ թե ինչու քառակողմ ձևաչափը նեղացավ, ինչու «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչները չմասնակցեցին հանդիպմանը, Ստեփան Մարգարյանը նշեց. «Մենք բազմաթիվ անգամ երկկողմանի հանդիպումներ ենք արել, և որևէ խնդիր չի եղել՝ ինչու նրա հետ, մյուսի հետ: Մենք առանձին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ ենք հանդիպել, Դաշնակցության հետ էլ ենք հանդիպել, հանդիպումներ միշտ եղել են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter