HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարին

Այսօր 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեին:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է հայ-լեհական  բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները: Նախարարը առանձնացրել է ս.թ. հուլիսին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան եւ կարեւորել նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Ստանիսլավ Կոզեն ներկայացրել է իր այցելության նպատակը՝ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի հետ փոխգործակցության ընդլայնումը, ինչն առավել կհարստացնի երկու երկրների բազմաբովանդակ համագործակցությունը: 

 Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը` մասնավորապես Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացներին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Լեհաստանի դերը՝ որպես Եվրոպական միության նախագահող երկիր:

 Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ս. Կոզեն նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter