HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Քրմոյանը՝ արդարադատության փոխնախարար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

***
Սուրեն Քրմոյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 3 փետրվարի, ք. Երևան

Կրթություն 
1994 -1999 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
1999 – 2002 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ատենախոսսություն «Սեփականության իրավունքի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2001 թ. - կրթական ծրագիր «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում», Թուրին, Իտալիա: Շնորհվել է գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական:

Աշխատանքային գործունեություն
1997 – 1998 թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարություն, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ
1998-2008 թթ. - ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական վարչություն, իրավաբան
1998-2000 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավական փորձագետ
2004 թ. - Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագիր, տեղական փորձագետ, իրավաբան
2004-2011 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավաբան
2001-2011 թթ. - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2011-2014 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 22-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի: Շուրջ 35 գիտական հոդվածի հեղինակ, առողջապահական իրավունքի հարցերով մի շարք գրքերի, ուսումնական ձեռնարկների համահեղինակ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter