
Քառյակը չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը
Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցութունները համատեղ նիստում որոշել են չմասնակցել կառավարության նոր ծրագրի քվեարկությանը: Ինչպես փոխանցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դռնփակ աշխատանքային քննարմանը եղել է երկու դիրքորոշում՝ կամ միասնական դեմ քվեարկել կառավարության ծրագրին, կամ չմասնակցել քվեարկությանը:
«Արդյունքում մենք որոշեցինք քառյակով միասնաբար չմասնակցել քվեարկությանը: Եվ յուրաքանչյուր խմբակցություն իր ելույթի ժամանակ կներկայացնի հիմնավորումը»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել