
Դավիթ Հարությունյանի հայտնի ու անհայտ տները. ներկայացնում է հենց ինքը
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հավաստիացնում է` իր ունեցվածքը չի կուտակել գործադիր մարմնում աշխատելու տարիներին:
Պատասխանելով «Հետքի» հարցին, թե որտեղից Ձեզ 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց, որը հայտարարագրել եք, Դավիթ Հարությունյունյանը նշեց, թե որևէ գաղտնիք, թե ինչպես է ձեռքբերել ունեցվածքը, չունի: Նա նշեց, որ եթե հայտարարագրել է, նշանակում է` բացարձակ վստահություն ունի, որ որևէ խնդիր չկա: «Հայտարարագրել եմ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ»,- նշեց նա:
Ապա Դավիթ Հարությունյանը մանրամասն պատմեց. «Չեմ ուզում թվարկել Մոսկվայի կոմունալ բնակարանի մեկ սենյակը, որը ինձ բաժին է հասել հորեղբորիցս, նա ինձ կտակել է ու այնտեղ մինչև հիմա ապրում է իմ հորեղբոր կինը: Կարծում եմ, որ ձեզ հավանաբար չի հետաքրքրի տատիկիս տունը, կիսավարտ տունը, որը դարձյալ կտակված է ինձ: Տատիկս այդ տունը ձեռք է բերել 70-ականներին, իսկ ինձ կտակել են տունը մինչև քաղաքականությամբ զբաղվելը: Երևի ձեզ չի հետաքրքրի նաև այն սենյակը, որտեղ ես ապրել եմ 8 տարեկանից սկսկած, որը ևս համարվում է իմ սեփականությունը: Վստահ եմ, որ չի հետաքրքրի նաև հողատարածքը, որը ես ունեմ Դիլիջանում, ձեռք եմ բերել աճուրդի ժամանակ, երբ մի քանի հարյուր քաղաքացի էր մասնակցում դրան:
Ձեզ հավանաբար կհետաքրքրի երկու տարածք` այն տունը, որտեղ ես հիմա ապրում եմ, և բնակարանը, որտեղ ես տեղափոխվեցի նախարար եղած ժամանակ: Այդ տունը եղել է իմ հոր` Էդոնիս Հարությունյանի տունը, և բոլորը գիտեն, որ այն գտնվում է Թումանյան փողոցի վրա` Անուշ գաստրոնոմի դիմաց, ու հորս մահից հետո մենք որոշեցինք վաճառել ու ինձ համար բնակարան գնել: Մենք վաճառեցինք այդ տունը ու տեղափոխվեցինք, իսկ այն տունը, որտեղ ես հիմա ապրում եմ, գտնվում է Դավիթաշենում, ձեռք եմ բերել մինչև նախարար դառնալը, դարձյալ աճուրդով` այն էլ չնչին գումարներով, որովհետև այդ տարածքը համարվում էր ամենաանհետաքրքիր տարածքներից մեկը: Հողամասը գնել եմ երեք ընկերներիս հետ միասին. մի հարևանս մի ընկերս է, մյուսը` մյուս ընկերս:
Այդ ամենը գնել եմ, երբ ես պետական աշխատանքի գործադիր մարմնում չէի անցել»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե Հարությունյանը անշարժ գույք ունի նաև Հյուսիսային պողոտայում, ապա նախարարը հերքեց այդ լուրերը` նշելով, թե որևէ սեփականությունում Հյուսայիին պողոտայում չունի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել