
Խ. Քոքոբելյանը նկար է գնել 80.000 դրամով
Ազգային ժողովի սրահում արդեն 3-րդ օրն է` նկարների ցուցահանդես-վաճառք է. Հռիփսիմե Մարգարյանը ներկայացրել է իր ստեղծագործությունները:
Առաջինը, ով գնել է նկարչուհու ստեղծագործությունը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է: Պատգամավորը գնել է «Իմ աշխարհը» նկարը 80.000 դրամով: «Ցանկացած մարդ, իր հոգեկերտվածքից կախված, չի կարող անտարբեր անցնել արվեստի այս ճյուղի կողքով: Ես մանկուց եմ հետաքրքրված նկարչությամբ, նկարել եմ, և ինձ համար նկարչությունը մարդու հույզերը նկարագրելու եղանակներից լավագույնն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Մեր հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորի համար թանկ չէր նկարի գինը, Քոքեբելյանը պատասխանեց, թե ցուցադրված նկարներն ավելին արժեն: Ի դեպ, Քոքոբելյանը նախնական պայմանավորվածություն ունի գնելու ևս մեկ նկար` 100.000 դրամ արժողությամբ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել