ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց կառավարության ծրագրին
Քիչ առաջ Ազգային ժողովը 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց Հովիկ Աբրահամյանի ղեկավարած նոր կառավարության ծրագրին: Քվեարկությանը մասնակցեց միայն խորհրդարանական հանրապետական մեծամասնությունն ու առանձին պատգամավորներ՝ ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը, «Ժառանգությունից»՝ Ալեքսանդր Արզումանյանը (նրանք քվեարկեցին ձեռնպահ) և պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը (նա դեմ քվեարկեց):
Կառավարության ծրագրի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվեց նաև ՕԵԿ խմբակցությունը, սակայն, ՕԵԿ պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ դիմում է գրել խմբակցությունից դուրս գալու մասին, որովհետև կողմ է կառավարության ծրագրին ու կողմ է քվեարկելու դրան: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, որ Բոթոյանը գործարար պատգամավոր է, և չէր կարող դեմ լինել ծրագրին: Կարեն Բոթոյանի քայլը արժանացավ ՀՀԿ-ականների ծափահարություններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել