HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նորանշանակ դեսպանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: 

Նախագահը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնավարման կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ մեր երկրի հարաբերությունները լուրջ խթան են տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման առումով:

«Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար: Այսօր մենք մեր հարաբերությունները գնահատում ենք` աննախադեպ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել նախկին դեսպանի` տիկին Մարի Յովանովիչի կատարած լավ աշխատանքի համար»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, իր հերթին ընդգծելով ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:

«Նախագահ Բարաք Օբաման հատկապես բարձր է գնահատում Ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, և մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար»,- ասել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը կարևորել է նաև երկկողմ տնտեսական կապերի սերտացումն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter