
Պատգամավոր Արայիկ Գրիգորյանը ԱԺ էր եկել ալկոհոլի ազդեցության տակ (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում ժամը 17:30-ին քվեարկության դրվեց կառավարության ծրագիրը, որին մասնակցելու էր միայն ՀՀԿ խմբակցությունը: Իսկ ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ, և իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ-ը հայտարարեցին, որ չեն մասնակցելու ծրագրի քվեարկությանը:
Քվեարկությանը մնացել էր 20 րոպե, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ հրավիրեց պատգամավորներին քվեարկության: Պատգամավորները, բջջային հեռախոսները ականջներին, շտապեցին դուրս՝ հավանաբար զանգահարելու իրենց գործընկերներ պատգամավորներին, որովհետև թվով քիչ էին ու կառավարության ծրագիրը անցկացնել չէին կարող:
Շուտով ՀՀԿ պատգամավորները մտան դահլիճ, այդ թվում՝ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանը, ով ալկոհոլի ազդեցության տակ էր: Վերջինս նիստերի դահլիճ մտավ հայհոյելով ու քվեարկությունից հետո էլ նույն կերպ դուրս եկավ դահլիճից, բայց արդեն ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի օգնությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարը՝ slaq.am-ի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել