ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը կառավարության ծրագրի պատճառով դուրս է գալիս խմբակցությունից
Այսօր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ, թեև, իր խմբակցությունը որոշում ունի չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, ինքը կողմ է քվեարկելու նոր ծրագրին, ուստի դուրս է գալիս նաև խմբակցությունից: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ շեշտեց, թե գործարար-պատգամավոր Բոթոյանը կողմ կքվեարկի Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին:
«Հետք»-ը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյոք ճնշումներ գործադրվե՞լ են ՕԵԿ պատգամավորի վրա: Ի պատախան Հ. ԱԲրահամյանը նշեց, թե նման բան չկա: Նա նշեց, թե ճնշումներ ինքը չի գործադրում. «Ես կարող եմ խնդրել, հորդորել, առաջարկել, բայց ոչ ստիպել»,- նշեց նա:
Հարցին, թե խնդրե՞լ եք Բոթոյանին կողմ քվեարկել կառավարության ծրագրին, վարչապետը պատասխանեց. «Իմ ձեռագիրը չէ, որ որևէ մեկի վրա ճնշում անեմ, ոչ, ես չեմ խնդրել, անկեղծ ասած Կարեն Բոթոյանը մոտեցել է ինձ, ասել է, որ իրեն առաջարկել են, որ ինքը դուրս գա խմբակցությունից, եթե քվեարկությանը մասանկցի»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները չմասնակացեցին կառավարության ծրագրի քվերկությանը, ապա Հ. Աբրահամյանը նրանց քայլը բացատրեց այսպես. «Համ չէին ուզում ասել այո, համ էլ չէին կարող դեմ քվեարկել»:
Հարցին, թե ինչո՞ւ չէին կարող դեմ քվեարկել Հ. Աբրահամյանն պատասխանեց.«Երևի մեկը մեկից քաշվում են, մտածում են թե մյուս խմբակցությունները կասեն դավաճան են»: Ի դեպ, վարչապետն ասաց նաև, թե տեղյակ չէ, որ այսօրվա նիստին մասնակցել են նաև ՀՀԿ-ական պատգամավորներ, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ են եղել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել