HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը եւ Ռուսաստանը համաձայնագիր են մշակում աշխատանքային միգրանտների կացության ընթացակարգերի դյուրացման վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ եւ ՌԴ միջեւ միգրացիայի ոլորտում  փոխգործակցության հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է եղել ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ  հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրներին: Նշվել է, որ  երկուստեք աշխատանքներ են իրականացվում համապատասխան համաձայնագրերի մշակման ուղղությամբ, որոնց ընդունումը կնպաստի  Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության հետ կապված ընթացակարգերի դյուրացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը սեղմ ժամկետներում կմշակեն համաձայնագրերի նախագծերն ու դրանք ներպետական ընթացակարգերով կներկայացնեն վավերացման: Կարեւորվել է նաեւ միգրացիայի ոլորտում տեղեկությունների եւ տվյալների փոխանակման մասին միջկառավարական համաձայնագրի մշակման եւ ընդունման  հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter