
«Գիշերը հեծանիվով»-ին հաշված ժամեր մնացին
Այս գիշեր Երևանի կենտրոնական փողոցների «տերն ու տիրակալը» լինելու են հարյուրավոր հեծանվորդներ, ովքեր, պտտվելու են կենտրոնական փողոցներով, իսկ վերջում լուսաբացն են դիմավորելու Երևանի այգիներից մեկում:
«Գիշերը հեծանիվով»-ին մասնակցելու համար սպորտային հատուկ պատրաստվածություն պետք չէ. բավական է ունենալ միայն բարձր տրամադրություն, տաք հագուստ, նույնիսկ սեփական հեծանիվ ունենալու կաիրք չկա. վարձով տվողների պակաս կարծես թե չի զգացվում:
Մեկնարկն այս անգամ լինելու է Ազատության հրապարակից, գիշերը ժամը 2:30-ին:
Լուսանկարը՝ «Գիշերը հեծանիվով»-ի ֆեյսբուքյան էջից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել