HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև

Մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԱՄՆ և Կանադայի հետ երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվեցին նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու դրանց շարունակման նպատակահարմարությունը»,- նշված է տարածված մամլո հաղորդագրության մեջ: 

Օրակարգում են նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ-ռուսական խորհրդակցություններ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter