HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է ՀՀԿ համագումարը

Այսօր առավոտյան մեկնարկեց Հանրապետական կուսակցության հերթական` 15-րդ համագումարը: ՀՀ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ժամանեց Մարզահամերգային համալիր, որտեղ անցկացվում է համագումարը: Ս. Սարգսյանին դիմավորեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նաև` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս անպատասխան թողեց լրագրողների բոլոր հարցերն իր հրաժարականի վերաբերյալ: «Ես ներողություն եմ խնդրում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նախկին վարչապետին օգնության հասավ գործող վարչապետ Հովիկ  Աբրահամյանը։ «Ինչ ասել եք, պատասխանել եմ, հիմա Տիգրան Սուրենիչն իր գործն արել, գնացել է, ի՞նչ եք ուզում»,- Տիգրան Սարգսյանի լռությունն այսպես մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները շարունակում էին հարցեր ուղղել Տ. Սարգսյանին այն մասին, թե որտե՞ղ է պատրաստվում աշխատել, ի՞նչ գնահատական կտա կառավարության ծրագրին և այլն: Բայց Տ. Սարգսյանը կրկին ներողություն խնդրեց և ասաց, որ հարցերին կպատասխանի հետո, թե ե՞րբ, չնշեց: Հովիկ Աբրահամյանը նորից միջամտեց՝ նշելով. «Ի՞նչ եք ուզում, չեմ հասկանում, մարդը հինգ անգամ ներողություն է խնդրում, նորից ճնշումներ եք գործադրում, հետո էլ խոսում եք իշխանություների ճնշումների մասին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter