HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանը հերքում է իր միջամտությունը Գորիսի ընտրություններին

Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների խնդրանքով անդրադաձավ Գորիսի ընտրություններին: «Ընտրություններն արդեն ավարտված եմ համարում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Գորիսում առաջադրված 4 թեկնածուներից պայքարը շարունակում են միայն երկուսը, որոնցից Վաչագան Ադունցը համարվում է Սուրեն Խաչատրյանի հովանավորյալը: Սյունիքի նախկին մարզպեստը չհամաձայեց այն կարծիքի հետ, թե ինքը հովանավորում է Ադունցին և նրա միջոցով ուզում է կրկին իր հեղինակությունը հաստատել Գորիսում։ «Նա մեր բոլորիս թեկնածուն է»,- նշեց նա։ 

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ եք ուզում Ձեր ծանոթները, բարեկամներն ու ընկերները դառնան պաշտոնյա, նախկին մարզպետն արձագանքեց. «Չեմ ուզում ո՛չ իմ ծանոթ-բարեկամը դառնա, ո՛չ էլ… Ադունցը ո՛չ ախպերս ա, ո՛չ բարեկամս, ո՛չ հորքուրիս տղան, ո՛չ էլ արյունակցական կապ ուենք։ Ընկներ է… չէ, ինքը իմ տարիքին էլ չի, որ իմ ընկերը լինի, ինքն ընդամենը հարգված մարդ է»։ 

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե հենց Ս. Խաչատրյանի ճնշմամբ են Ադունցի մրցակից թեկածուներն ինքնաբացարկ հայտնել, նախկին մարզպետը նշեց, թե «անիմաստ հարցերին» չի ուզում պատասախանել։ Հարցին` ուզո՞ւմ եք վերադառնալ  քաղաքականություն, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց, թե չի էլ հեռացել։ Դիտարկմանը, թե չեք հեռացել Սյունիքի՞ց, թե՞ հանրապետությունից, նա արձագանքեց այսպես. «Ընդհանրապես»։ 

Մեկնաբանություններ (3)

Vazgen
ինքը իմ տարիքին էլ չի, որ իմ ընկերը լինի, ինքն ընդամենը իմ ստրուկն է
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կասկած չունեմ նրանում,որ Լիսկան էլ է արժանանալու Թալեաթ փաշայի բեռլինյան ճակատագրին: Ինձ համար նորությունն այն է,որ Բուդաղյաններն այդքան թույլ/պասսիվ էին/են. հակառակն էի պատկերացնում: Անկախ ամե՛ն ինչից՝ պատմության մեջ մի՛շտ մնալու է,որ Գորիսը Լիսկա է տվել: «Քաջ» գորիսեցու միֆն էլ պայթեց:
Karmen
joxovurd jan stuma inq@ payqaruma vor et chexac vachon @ntrvi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter