
«Գիշերը հեծանիվով» (լուսանկարներ)
Երկար դադարից հետո Երևանում կրկին անցկացվեց «Գիշերը հեծանիվով»-ը, ինչպես կազմակերպիչներն են ասում՝ մի խումբ երիտասարդների, հեծանիվի, արևածագի, բնության, դատարկ ու լուռ փողոցների գեղեցկության նկատմամբ սիրո միջոցառումը: Նույն առիթով հեծանվասերներնը վերջին տարիներին արդեն 9 անգամ հավաքվել էին, այս մեկը հոբելյանական 10-րդ «Գիշերը հեծանիվով»-ն էր:
Հարյուրավոր երիտասարդներ իրենց սեփական կամ հատուկ այդ օրվա համար վարձած հեծանիվներով գիշերվա կեսին Ազատության հրապարակից շարժվեցին դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ էլ դիմավորեցին արևածագը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել