HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեւան» ազգային պարկը» հողամասերը վարձակալության կտա այլ գնով

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարների մեկնարկային գները: ՊՈԱԿ-ի հողամասերն ընդգրկված են մարզի 41 համայնքների տարածքում, եւ, ըստ աշխատանքային խմբի, գները հաշվարկելիս հաշվի է առնվել տարածքների նկատմամբ փաստացի առկա պահանջարկը: Տարբեր են նաեւ գյուղատնտեսական եւ կառուցապատման նպատակներով տրամադրվող տարածքների վարձավճարների մեկնարկային գները:

Խորհուրդն արձանագրել է, որ այսուհետ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության պայմանագրերը կնքելիս հաշվի կառնվեն նոր գները:

Խորհրդի կողմից ձեւավորված մյուս աշխատանքային խումբը ներկայացրել է 2010թ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից վերակնքված վարձակալության 18 պայմանագրերի ուսումնասիրության արդյունքները: Առաջարկվել է 18 պայմանագրերից 6-ը թողնել անփոփոխ, իսկ 12-ը վերանայել` տարածքների մակերեսների եւ ժամկետների մասով:

Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում պայմանագրերի պայմանները վերանայել եւ նոր պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցել վարձակալների հետ եւ արդյունքների մասին տեղեկացնել խորհրդին:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter