HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի վարչապետը ներկայացրել է Սամցխե-Ջավախքում առաջադրած իրենց թեկնածուներին

Վրաստանի կառավարության ղեկավար, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սամցխե-Ջավախքի բնակիչներին ներկայացրել է շրջանային ղեկավարների «Վրացական երազանքի» առաջադրած թեկնածուներին:  Ախալքալաքի շրջանային ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է Էդվարդ Աղասարյանի թեկնածությունը,  Նինոծմինդայում՝ Գագիկ Ղարսլյանինը:  Ախալցխայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Գերոգի Կոպաձեն, շրջանի ղեկավար՝ Զազա Մելիկիձեն: Բորժոմի շրջանի ղեկավարի թեկնածու առաջադրվել է Դմիտրի Կիպիանին, Ադիգենում՝ Զաքարիա Էնդելաձեն, Ասպինձայում՝ Լևան Ցաբաձեն:

Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել ակտիվություն դրսևորել Վրաստանում հունիսի 15-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում: ««Վրացական երազանք» կոալիցիան Սամցխե-Ջավախքում շատ լավ թեկնածուներ է առաջադրել: Նրանք պրոֆեսիոնալ են իրենց գործում, և որ ամենակարևորն է, վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը: Համոզված եմ, որ կոալիցիայի ներկայացուցիչները ուժեղ մրցակից են և կհաղթեն ընտրություններում»,- ասել է Վրաստանի վարչապետը: 

Լուսանկարը՝ wikipedia-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter