HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ ցմահ դատապարտյալները դեռ չունեն համակարգչային սենյակ

Մանուկ Սահակյան, «Նուբարաշեն» ՔԿՀ, ցմահ դատապարտյալ 

Ինչպես բոլորն, այնպես էլ ես ունեցել եմ իմ նպատակները, որոնք 2009թ.-ին  մեծ մասամբ փոխվեցին՝ հույս ունեմ թեկուզ երկար, բայց ժամանակավոր «անսխալական դատավարության»  պատճառով: Հայտնվելով  ցմահ ազատազրկման մեջ՝ այդ նպատակներիս մեջ ներառվեց  ուսումնասիրել ցմահ ազատազրկման վերաբերյալ միջազգային փորձը ու բարձրաձայնել մեր երկրում դրանց անտեսման և տիրող անտարբերության մասին: Գիտեմ, որ այս խնդիրների մասին կարծիքները տարբեր են, դրանք պայմանավորված են մարդկանց տեղեկացվածության չափով  և մտածելակերպով:

Վերջերս հարազատներիցս տեղեկացա, որ Գոհար անունով մի կին, ծանոթանալով հոդվածներիս, որոնցից մեկում կիսվել էի իմ ցանկությամբ ունենալ հնարավորություն համակարգչով աշխատելու և ստանալ ուսման հնարավորություն, գտել էր հարազատներիս և պատրաստակամություն հայտնել ինձ նվիրել համակարգիչ: Եթե բանտի ադմինիստրացիան համաձայնություն տա, կկարողանամ աշխատել, հոդվածներս ու գիրքս կգրեմ դրա օգնությամբ: Եթե ուսման հնարավորություն ստանամ, համակարգիչն կօգտագործեմ նաև այդ նպատակով: Դեռ չեմ համաձայնել ընդունել նվերը, դեռ չգիտեմ էլ՝ թո՞ւյլ կտան ինձ իրագործել այդ մտահաղացումը թե՞ ոչ:

Իսկ ինչու՞ ցմահ դատապարտյալները դեռ չունեն համակարգչային սենյակ, որտեղ սահմանված գրաֆիկով կկարողանային օգտվել համակարգչից: Չէ՞ որ ՀՀ այլ քրեակատարողական հիմնարկներում այդպիսի սենյակներ կան, ավելին՝  ցմահների համար շատ ավելի քիչ համակարգիչներ պետք կլինեն և գուցե դատապարտյալների հարազատներն էլ օգնեն այդ հարցում: Կասեք՝ անհրաժե՞շտ խնդիր է, որ դրա մասին եմ մտածում, բայց ես փորձեմ բացատրել իրական նպատակս:

Գաղտնիք չէ, որ ցմահ ազատազրկվածներից դեռևս ոչ մեկը չի վերադարձել հասարակություն, չնայած, որ 10-ից ավելի ցմահներ են հատել 20 տարվա պայմանական վաղաժամկետ ազատման շեմը: Մերժումների պատճառաբանությունը պայմանավորված է կասկածով. արդյո՞ք նրանք կկարողանան և պատրաստ են ինտեգրվել հասարակություն: Իհարկե, կարծում եմ, որ իրական պատճառը կամքի բացակայությունն է և մերժողական մտածելակերպը: Բայց եթե մի պահ մոռանանք այդ մասին և ընդունենք, որ կա ինտեգրման խնդիր, կնշանակի, որ մինչ այս անհրաժեշտ աշխատանքներ չեն կատարվել  դատապարտյալի ինտեգրման ուղղությամբ: Անգործությունը փորձենք բարդել նորանկախ պետության և ձևավորման փուլում գտնվող 90-ականների համակարգի վրա: Բայց գոնե հիմա կարելի է սկսել իրական և հեռանկարային աշխատանքների իրականացում, որոնք թույլ կտան վաղաժամկետ ազատման ժամանակ հստակ որոշել  արդյո՞ք դատապարտյալն ուղղվել է և պատրա՞ստ է վերադառնալ հասարակություն:

Աշխարհի խելահեղ տեմպերով  զարգացման պայմաններում, անկասկած, համակարգչի գոնե տարեկան գիտելիքները պարտադիր են, իսկ եթե հաշվի առնենք, որ ցմահներից շատերը դեռ 90-ականներից են կրում իրենց պատիժը, ապա պարզ է դառնում, որ շատերը պատկերացում չունեն, թե ինչ է համակարգիչը:

Իսկ ի՞նչ է տալու համակարգչային սենյակը դատապարտյալներին. համակարգիչները կարող են ցանցով միացված լինել մայր համակարգչին, որը կհսկի ադմինիստրացիայի աշխատակիցը, կարելի է ուսուցողական կամ մասնագիտական ծրագրեր սովորել, նաև, ինչո՞ւ  ոչ,  ունենալով քիչ քանակությամբ  տեսակցություններ՝  կարելի է դրսի աշխարհի հետ վերահսկված համացանցային սահմանափակ շփման հնարավորություն տալ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում կլինեն աշխատանքներ, որոնք կարող են կատարել դատապարտյալները: Սա գուցե առաջին քայլը կլինի ինտեգրման ուղղությամբ, քանի որ հայտնվելով ազատության մեջ՝ դատապարտյալը ձեռք բերած կլինի ժամանակին համապատասխան կրթություն և տեղեկացվածության բավարար մակարդակ:

Հուսով եմ՝ հնարավոր կլինի այս ամենը կազմակերպել, քանի որ արդեն ժամանակն է խոստումներից և քննարկումներից անցնել իրական գործողությունների, անցյալի սխալների  բացահայտման և քաղաքակիրթ երկրների փորձի ընդօրինակմանն ու կիրառմանը, քանի դեռ չի սպառվել մարդկանց համբերությունն ու հույսը փոփոխություններին սպասելով:

Վերջում շնորհակալությունս եմ նորից հայտնում «Խեղված ճակատագրեր»  հոդվածաշարի կազմակերպիչներին, որոնց շնորհիվ մեծ աշխատանք է կատարվում նախկինում գործած սխալ դատավարությունների բարձրաձայնման և բարեփոխումների անհրաժեշտության առումով: Նաև շնորհակալ եմ Գոհարին, ում դեռ բախտ չեմ ունեցել ճանաչելու, սակայն հուսով եմ, կյանքում դեռ կհանդիպենք,  Ձեր բոլորի շնորհիվ է, որ թեկուզ փոքրիկ, ոչ զգալի փոփոխություններ են տեղի ունենում, բայց ամեն ինչ փոքրից է սկսվում: Մեր պետական այրերին ցանկանում եմ հիշեցնել, որ երկրի կայացվածության աստիճանը որոշվում է այդ երկրի արդարադատության մակարդակով: Խնդիրները թաքցնելուց և դրանք վարդագույն ակնոցներով հրամցնելուց ոչինչ չի փոխվում: Այդպես չեք կարող համոզել, թե ամեն ինչ անսխալական է:

Մեկնաբանություններ (4)

GOHAR
HARGELI ANNA SA EN ERKIR@ CHI VORTEX MEXAVORNER@ PATJVUM EN. EDQAN VSTAH CHI KARELI MARDUN NETEL TE NA MARDASPAN E. AYS NKARUM TXAN VOCH TE HPART TESQ UNI AYL AYSTEX MI AZNIV HAYACQ E VOR@ MARDASPANI CHI HISHECNUM. U TOX NRA ANMEXUTYUNN U MEXAVORUTYUN@ ORENQ@ VOROSHI DA DZER VOROSHELUN@ CHI . TXAN PARZAPES UZUM E SOVORI. VOCH MI DEPQUM DZER MARDKAYIN ARJEQNER@ MI KORCREQ. SHAT HNARAVOR A VOR TXAN ANMEX E.
laura
Manuk jan havatum em vor anmegh es huis unem vor ardarutyuny khaghti Astvats qez ognakan lini,sirts cavuma qo, Mheri ev Arturi hamar,es qez shat em sirum. qo horaquyr Laura......
աննա
Ճիշտ է երիտասարդ է,բայց որ մարդասպան է ՝եւ այն էլ այս կարգի ,ինձ թւում,որ ինքը պէտք է օգտուի եւ որեւէ բանից...ինքը գոնէ «ապրում է»,ինչ կասէ՚ք տաքսու վարորդի մասին,որին գազանաբար սպանել է...տարբեր երկրեների օրինակներ էք բերում,ի՞նչ իմաստ ունի...ինչ էլ հպարտ է նկարուել...
laura
Anna jan du sxalvum es,na mardaspan chi kga zhamanaky,ev kardaracvi...... ta Astvats.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter