HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Պետությունն առաջնորդվում է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով»

«ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2013 թվականն աննախադեպ տարի էր արտաքին պարտքի համար՝ 861 մլն դոլար, այն դեպքում, երբ 2012 թվականին արտաքին պարտքը կազմել է 139 մլն, 2011 թվականին՝ 101 մլն։

«Միանգամից այսպես կտրուկ աճ, որը բյուջեի 33 տոկոսն է կազմում... Ինչքանո՞վ է նպատակահարմար նման պիկը, չարժե՞ բանակցել պարտքի սպասարկման հարցում, որ ավելի սահուն լինի ընթացքը։ Հարթ գրաֆիկն ավելի օգտակար չէ՞ տնտեսության համար, ադրյոք կտրուկ վերելքները վատ չե՞ն տնտեսությանը»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը՝ կանխատեսելով, որ 2020 թվականին էլ նման պիկ է սպասվում:

Պատասխանելով պատգամավորի հարցերին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ 2009 թվականին ռուսական 500 մլն դոլար վարկը վերցնելուց հետո ընդունվել է քաղաքական որոշում՝ ռուսական վարկը սպառել 10 տարում։

«500 մլն-ով ավելացավ վարկերի սպասարկումը, մեծ տատանումը կապված է սպառման հետ։ 2019-20թթ., իհարկե, որոշակի պիկ ունենք, բայց մեր արտաքին ռեզերվների կառուցվածքը, արտաքին պահուստների կառուցվածքը համահունչ են պարտքի կառուցվածքին թե արտարժույթի տեսակարար կշիռներում, թե ժամկետների։ Դրանք հաշվի են առնվել, և բոլոր տիպի պիկերը հաշվի ենք առնում»,-վստահեց ԿԲ նախագահը:

Ա. Ջավադյանի խոսքով՝ 2013թ. մենք ավարատելու ենք արտաքին ռեզերվների սպասակման ամենաբարձր մակարդակը:

Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանեց նաև ՀՀ ֆինանսերի փոխնախարար, գլխավոր գանձապետ Արտոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ պատգամավորի հարցն ավելի շատ կառավարությանն է հասցեագրված: Ջանջուղազյանն ասաց, թե 2013-ին պարտքի սպասարկման թիվն այդքան մեծ է ստացվել, որովհետև այն մարվել է վաղաժամ: «Մենք ստանձնել ենք վաղաժամ մարում, 10 տարվա ընթաքցում պետք է մարվեր ռուսական վարկը։ Իսկ իրականացվել է մարումն ի հաշիվ մեկ այլ արտաքին պարտքի, բայց ոչ պարտքի տեսքով, այլ արտաքին շուկայում պետական պարտատոմսերի վաճառքով»,-ասաց ֆինանսների փոխնախարարը:

 Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե նրանց պատասխաններն իրեն հիշեցրեցին Պարույր Սևակի «Առաջադրանք բոլոր հաշվիչ մեքենաներին» բանաստեղծությունը։ «Փաստորեն պարոն Ջավադյանի պատասխանն ավելի հասկանալի էր։ Հասկացանք, որ կայացվել է քաղաքական որոշում և արտաքին պարտքի սպասարկման բարդությունները քցվել են 2020 թվականի վրա։ Ասաց, որ եթե այսպես չանեինք, պիկը կլիներ 2014-15թթ.։ Եթե ճիշտ հասկացա, պետությունն առաջնորդվում է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ Չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները կլինեն իշխանության 2020 թվակականին, և սրանով որոշվել է պարտքը հեռացնել, որ բարդություն չլինի»,-նշեց Ն. Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter