«ՀԺ» և «Առավոտ». Սերժ Սարգսյանը վերջնագիր է ներկայացրել Ծառուկյանին...թե՞ քաղաքական քարկտիկ
Թերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը վերջնագիր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Վերջնագրի ժամկետը լրանում է ուրբաթ օրը, և մինչև այդ Գագիկ Ծառուկյանը պետք է կողմնորոշվի` կամ հայտարարում է, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, կամ իր կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:
Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ըստ էության չի հերքել այս տեղեկությունը, թերթի թղթակցի հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, թե՞ ոչ, պատասխանել է. «Դա արդեն ձեր տեղեկությունն է, դուք ձեր աղբյուրի հետ քննարկեք և իմացեք: Հանրապետականը քննարկում է ներքաղաքական խնդիրները, և քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, կուսակցությունը կարող է նաև մանրամասների մասին չասել»:
Նույն հարցին ոչ պակաս երկիմաստ պատասխան է տվել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը. «Նման որևէ տեղեկություն մենք չունենք: Ոչ թե ասվում է` «նման բան չկա», այլ «նման տեղեկություն չունենք»:
«Առավոտ». Քաղաքական քարկտիկ
Անդրադառնալով նույն թեմային` օրաթերթը գրում է, որ այս ոչ այնքան գրավիչ նորությունները հնարվում են միայն մի պատճառով, ոչ մի հետաքրքիր բան քաղաքական կյանքում տեղի չի ունենում, ահա և լրագրողներն ու մեկնաբանները «քարկտիկ են խաղու» գործիչների և կուսակցությունների հետ` նրանց տարբեր խմբերի մեջ դնելով-հանելով: Այդ ամենի «մեղավորն», անշուշտ, ՀԱԿ-ն է, որը չի շտապում բռունցքել ժողովրդին` ընդդեմ ավազակապետության:
Հույս կա, սակայն, որ նոյեմբերին ընդդիմությունը շուրջօրյա և անժամկետ ակցիա կսկսի` մինչև որ այդ անտեր սահմանադրական կարգը վերականգնվի: Այդ ակցիայից հետո, հուսանք, կյանքն ավելի հետաքիքիր կդառնա: Գոնե զուգարանների խնդիրը կքննարկվի ողջ խորությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել