
Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում՝ սևծովյան ավազանի տարածաշրջանում
ԵՄ կողմից ֆինանսավորվող Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում ծրագիրը մայիսի 24-ին մասնակցեց Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա շրջանակներում կայացած Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսին:
Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում ծրագրի մասնակցությունը ցուցահանդեսին խթանեց ծրագրի վերաբերյալ հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանը և ծրագրի տեսանելիությանը: Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում ծրագիրը ներկայացվեց տաղավարում՝ ծրագրի ձեռքբերումների վերաբերյալ հանրության հետ հաղորդակցվելու նպատակով:
Ծրագրի համակարգող տիկին Աննա Առաքելյանը ծրագրի տաղավարի այցելուներին իրազեկեց ծրագրի հաջողության և առաջընթացի վերաբերյալ: Նա ասաց, որ ծրագրի արդյունքում կամրապնդվեն տարածաշրջանային համագործակցությունը և գործընկերական կապերը՝ ֆիզիկական և մարդկային ռեսուրսների ինտեգրացված օգտագործման և փորձի փոխանակման միջոցով, որի նպատակն է բարելավել զբոսաշրջության ոլորտի պրոդուկտների չափանիշները և ծառայությունների մատուցման որակը:
«Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ծրագրի վերաբերյալ մարդկանց իրազեկելու և ծրագրի տեսանելության մակարդակը բարձրացնելու համար: Մենք որոշեցինք ծրագրի առաջխաղացման միջոցառումը կազմակերպել Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա ընթացքում, որպեսզի հանրության մեծաքանակ զանգվածների հանդիպենք և կիսվենք նրանց հետ մեր հաջողությունների և վերջին զարգացումների մասին»,-նշեց տիկին Առաքելյանը ծրագրի տաղավարի այցելուների հետ խոսելիս:
Ա.Առաքելյանն ասաց, որ սույն թվականի հունիսի 17-23-ը փորձի փոխանակման այցով Վրաստանից, Թուրքիայից և Բուլղարիայից Հայաստան կգա 15 հոգանոց խումբ՝ կազմված ծրագրի գործընկերներից, զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողներից և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներից: Այցի նպատակն է բացահայտել Հայաստանի գեղեցկությունը, գյուղական տուրիզմը զարգացնելու պոտենցիալը, ինչպես նաև գիտելիքներ քաղել զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողներից և զբոսաշրջային գործակալություններից:
Ծրագիրն ուղղված է միասնական ռեսուրսների հիման վրա սևծովյան ավազանի չորս երկրների (Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա)՝ տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով տարածաշրջանային համագործակցության և անդրսահմանային գործընկերության զարգացմանը՝ գյուղական զբոսաշրջության ցանցերի ստեղծման միջոցով՝ միասնական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները և ավանդական պրոդուկտները խթանելու համար:
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն ուսուցում ստացած և հմտություններ ունեցող՝ գյուղական զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների ցանցեր, որոնք կմշակեն և կվաճառեն եզակի զբոսաշրջային պրոդուկտ՝ «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ» «ՏԱՄ» փաթեթ): Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռք բերումը:
«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ 472,923.43 եվրո գումարի չափով Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով: Ծրագիրը սկսվել է 2013թ. նոյեմբերին և կտևի 18 ամիս:
Մեկնաբանել