Վրաստանի վարչապետն այցելել է Սամցխե-Ջավախք
Մայիսի 24-ին Վրաստանի վարչապետն այցելել է Սամցխե-Ջավախք: Վարչապետի վարչության տարածած տեղեկության համաձայն` այցը կայացել է շրջանային շրջագայության շրջանակներում, մինչդեռ ի տարբերություն այլ շրջանային շրջագայությունների, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է տեղամասերի իրավիճակին, կոնկրետ տարածաշրջանի բնակչությանն անհանգստացնող խնդիրներին, Սամցխե-Ջավախք այցի ընթացքում շեշետը դրված էր մոտեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա:
Այցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Բաքու-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքներին, այցելեց Ծնիսի գյուղի (Ախալցխաի շրջան) կաթի վերամշակման գործարան, Բորջոմիի երկու հյուրանոց, ինչպես նաև հադնիպում-ելույթներ ունեցավ Ախալցխայում, Չանդուրա և Սարո գյուղերում:
Ախալցխաի կենտրոնական հրապարակում Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից հավաքված մարդկանց առջև իր ելույթն ունենալով` վարչապետը հայտարարեց հետևյալը. «Սամցխե-Ջավախքի աշխարհագրական դիրքը մեր երկրի համար ստեղծում է նոր հեռանկարներ: Այսօր այստեղ իրականացվում են մեծ, միջազգային նշանակության նախագծեր: Այս շրջանում է ստեղծվում ամենակարճ ուղին դեպի արտաքին աշխարհ և այլ երկրներ: Երկաթգիծը, որը կկապի Ասիան և Եվրոպան, անցնելու է այս շրջանով: Բաքու-Թբիլիսի-Կարս՝ սա խոշորագույն նախագիծ է: Հատկապես այս նախագծի շրջանակներում էլ կառուցվում է Մարաբդա-Ախալքալաք-Կարծախի երկաթգծի 180 կիլոմետրանոց հատվածը: Այդ նախագծի շնորհիվ Սամցխե-Ջավախքում ստեղծվել է զարգացման մեծ հնարավորություն: Այդտեղ արդեն աշխատանքի են տեղավորվել հարյուրավոր մարդիկ, իսկ երբ կբացվի երկաթգիծը, բնականաբար կստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր:
Մարաբդա-Կարծախի կտրվածքով շինարարական աշխատանքներն իրագործվում են անդադար և մենք կավարտենք շինարարությունը նախատեսված ժամկետում: Մեզ տրվում է պատմական հնարավորություն, որպեսզի մեծացնենք Վրաստանի դերը տարածաշրջանում: Դա կլինի շատ լուրջ խթան մեր երկրի և տնտեսության զարգացման համար:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մայրուղին, որը կանցնի ձեր հայրենի հողի միջով դեպի Թուրքիա, կկապի ձեր երկիրը բազում այլ երկրների հետ: Նման նախագծերի իրականացումը բարեկեցություն կբերի մեր բնակչությանը և երկրի առջև կբացի նոր հեռանկարներ:
Ուզում եմ նաև նշել, որ աշնանը կբացվի Կարծախի անցակետը: Դա կլինի մեզ Թուրքիային կապող նոր, արդյունավետ միջանցք: Կարծախի անցակետը շատ մոտ է տեղակայված Թուրքիայի խոշոր քաղաքներին: Այդ անցակետի բացման շնորհիվ մեր երկրի դերը` որպես տարանցիկ պետություն, ավելի կաճի, ինչը կազգի տնտեսության աճի վրա», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Զարմանք է հարուցում մեկ այլ փաստ: Ո՞ւմ էր վերաբերում «այստեղ արդեն աշխատանքի են տեղավորվել հարյուրավոր մարդիկ, և երբ կբացվի երկաթգիծը, բնականաբար կստեղծվեն նոր աշխատատեղեր» նախադասությունը:
Հանրահայտ փաստ է, որ տեղի բնակչությունը վերոնշյալ շինարարության մեջ աշխատանքի տեղավորված չէ: Ավելին, աշխատանքի տեղավորված չեն ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում կամ աշխատում են ուրիշ ձեռնարկություններում, այլ այն պատճառով, որ Բաքու-Կարս երկաթգծի շինարարությունն իրականացնող ընկերությունները տեղի բնակիչներին աշխատանքի չեն ընդունում: Շինարարական կազմակերպությունները նախընտրում են բանվորներ բերել Թուրքիայից, ոչ թե վարձել տեղի հայերին:
Իր ելույթի մնացած մասերում Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է կրթության մակարդակի բարելավման, ապագայում տեղական ձեռնարկություններ բացելու հետագա ծրագրերի, եվրոպական ինտեգրացիայի և, իհարկե, «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուների մասին:
«Ես լավ գիտեմ ձեր խնդիրները և ուզում եմ ասել, որ մենք արդեն ծրագրել ենք ենթակառույցային նախագծեր, որոնք կիրագործվեն Սամցխե-Ջավախքում` ճանապարհների, կամուրջների վերանորոգում, մենք կլուծենք ջրի հարցը, կբացենք ամբուլատորիաներ: Մեր կառավարությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել, որ հոգ կտանի քաղաքացիների առողջության մասին: Այսօր քաղաքացիներն ունեն բժշկական ապահովագրություն: Եվ նրանց բուժման ծախսերը հոգում է պետությունը»:
«Պետությունը հատուկ հոգ է տանում կրթության մասին: Կրթությունը գնալով ավելի հասանելի է դառնում բոլորի համար: Մենք նոր սերունդներին կրթություն ստանալու հնարավորություն ենք տալիս: Այսօր ձեր մեջ կան այնպիսիք, որոնց համար վրաց լեզվի` պետական լեզվի իմացությունը խնդիր է: Մենք պարտավոր ենք օգնել ձեզ, որպեսզի դուք կարողանաք խոսել վրացերեն, որպեսզի կարողանաք լիարժեքորեն մասնակցել և ներգրավված լինել մեր երկրի կյանքում: Միաժամանակ, մեզ համար շատ կարևոր է աջակցել ձեր Մայրենի լեզվի զարգացմանը: Ես խոստանում եմ, մենք կպաշտպանենք այն», -հայտնել է վարչապետը:
Խոսելով մոտեցող ընտրություննների մասին` Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է. «Տեղական ինքնակառավարման ընտրությունները, որոնք տեղի կունենան հունիսի 15-ին կարևոր են նրանով, որ առաջին անգամ ձեզ հնարավորություն կտրվի ընտրելու շրջանի ղեկավարությանը: Ձեզ հնարավորություն է տրվում ինքնուրույն որոշել, թե ինչ է պետք ձեր գյուղին, շրջանին, քաղաքին: Դուք հնարավորություն կունենաք վերահսկել ձեր կողմից ընտրված քաղաքապետի և շրջանային խորհուրդների (սակրեբուլո-գամգեո
Վարչապետի խոսքերին մի քիչ հակասում են Ախալալաքի շրջանի Չանդուրա գյուղում կայացած հանդիպումը լուսաբանող կադերերը: Գյուղ հասնելով` Իրակլի Ղարիբաշվիլին մոտեցել է իրեն սպասող տեղի բնակչությանը և հարցրել. «Ինչպե՞ս եք ապրում, ի՞նչ խնդիրներ ունեք»: Չսպասելով տեղի բնակչության պատասխանին` վարչապետը միանգամից շարունակել է իրեն շրջապատող չինովնիկների հետ շփումը, որոնք բնականաբար, հայտարարել են, որ գյուղում ամեն ինչ լավ է: «Գոյություն ունի միայն մեկ խնդիր` ոռոգումը: Այն էլ մինչև տարվա վերջ դա էլ կլուծվի»: Այն, որ տարեցտարի աշխատատեղերի բացակայության պատճառով գյուղի բնակչությունը քչանում է, այդ մասին, իհա´րկե, ոչ ոք վարչապետին չասաց: Տեղի բնակչությունը չկարողացավ զրուցել վարչապետի հետ: Չէ՞ որ նա պետական լեզվով էր խոսում… Հաղորդակցություն չկայացավ:
Երկու տարի անց, նախընտրական բազում խոստումներ տալուց հետո, Սամցխե-Ջավախքում շատ բան չի փոխվել: Դեռևս չեն բացվել խոստացված ձեռնարկություններն ու գործարանները, բնակչությունը շարունակում է գործազուրկ մնալ: Սոցիալական դրությունը շարունակում է մնալ ծանր: Չի ավելացել նաև վրացերենի դասավանդումը, հատկապես շրջանի ավագ բնակչության համար: Առաջվա պես լուծված չէ հայերենին`որպես տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը:
http://armenian-community.ge/News/564?lang=arm
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել