HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգայց՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում

Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:

Մայիսի 26-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ուղևորատար տրանսպորտային միջոց, իսկ երթուղիներում Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 2 վարորդի նկատմամբ կազմվել են  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Կազմակերպությունների այն ղեկավարները կամ տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք, ովքեր թույլ են տվել իրավունք չունեցող անձանց վարել տրանսպորատային միջոցներ, կենթարկվեն վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշներով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter