HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը խոսել է սահմանի դեպքերի մասին

Այսօր սահմանին տեղի ունեցած հերթական միջադեպի հետևանքով մարտական հենակետում հակառակորդի գնդակից վիրավորվել է զինծառայող։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել. գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադաձ կատարելով կպել զինվորի ձեռքին»։

Դիտարկմանը, թե սահմանին իրավիճակը լարված է, հաշվի առնելով այն, որ մի քանի օր առաջ էլ ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություններ էր իրականացրել, Սեյրան Օհանյանն արձագանքեց այսպես. «Ընդհանուր առմամբ, պետք է մենք հասկանաք, որ այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, այսինքն՝ լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ, նրա հետ անմիջական շփման մեջ ենք, պարբերաբար լարված իրավիճակ է լինում»։

Նրա խոսքով՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հատվածում փորձ է եղել դիվերսիոն գործողություն իրականացնելու, բայց մեր դիրքապահները կանխել են այն։ «Խիստ կերպով պատժել են հակառակորդին, հակառակորդն ունեցել է կորուստներ և վիրավորներ ու հետ է շպրտվել»,-նշեց պաշտպանության նախարարը։

Հարցին, թե արդյոք նման հաճախակի միջադեպերը հետևանք չե՞ն նրան, որ Ադրբերջանն իր սպառազինությամբ առավելություն ունի ՀՀ-ի նկատմամբ, Ս. Օհանյանը պատասխանեց, թե Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, բայց դա չի նշանակում, որ նրանք առավելություն ունեն հայկական զինուժի նկատմամբ։

«Անկասկած հասկանալի է, որ Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, այն մեր կողմից վերահսկվում է։ Սպառազինությունը հակառակորդի կողմից պարբերաբար գտնվում, թարմացվում է, բայց մենք պետք է հասկանանք, որ բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով։ Այդ սպառազինությունը պետք է նախևառաջ յուրացել, պահել, շահագործել, և նաև պետք են մարդիկ, որ կարող են պատշաճ կերպով այն սարքին պահել և նաև շահագործել։ Այդ առումով պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ պաշտպանության բանակը ուժերի հավասարակշռությունը առանց որևիցե երրորդ ուժի պահպանում են և ինքներդ եք դա տեսնում մեր զինծառայողների որակական պատրաստվածության և մարտական ոգու հաշվին»,-նշեց նա։

Իսկ թե ինչպե՞ս կբացատրի ՀՀ պաշտպանության նախարարը Ռուսաստանի հերթական գործողությունը՝ զենք, մասնավորապես տանկեր վաճառել Ադրեբջանին,  զինված ուժերին, Սեյրան Օհանյանն ասաց, թե յուրքանչյուր պետություն ռազմատեխնիական համագործակցություն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ։ «Մենք այսօր, իհարկե, հասկանումե նք , որ ՌԴ-ն լինելով մեզ համար որպես ռազմավարական գոծընկեր, անկասկած, առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիական խնդիրներին։ Բայց միևնույն ժամանակ նա իրավունք ունի իքնուրույն քաղաքականություն վարելու որպես ռազամական գերատեսչության ղեկավար: Ես դա լավ աչքերով նայել չեմ կարող, բայց, համեյանդեպս, տվյալ դեպքում իրավունք էլ չունեմ արգելել։ Դա մեզ չի խաթարում առաջին հերթին շփման գծում և մեր սահմանների վրա հավասարակշռության պահել՝ պատրասատակամության շնորհիվ»,-նշեց նա։

Մեկնաբանություններ (1)

Կարո
1-ի դիմաց 10 բանաձեւը գուցե աշխատի՞.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter