HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ` Հայաստանի տարածքում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության`  44.220:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: 

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում` 3-4 բալ, Աշոցք քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ի՞նչու են Հայաստանում օգտագործում և՛ «մագնիտուդ», և՛ «բալ» բառերը: Սա շփոթեցնում է: Մարդ չի հասկանում, թե իրականում ինչ ուժգնության էր երկրաշարժը: Պիտի օգտագործել միայն միջազգային ընդունված «մագնիտուդ» չափանիշը (the Richter magnitude scale ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter