
Արծրունի Ղալումյանն ինքնաբացարկ է հայտնել
Հոկտեմբերի 17-ին թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ինքնաբացարկի դիմում է գրել Իջեւանի քաղաքապետի թեկնածու Արծրունի Ղալումյանը: Նա ՀՀԿ անդամ է, այդ կուսակցության Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավարը:
Ա. Ղալումյանը Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանի խնամին է: Հավանաբար նա իր ցանկությամբ չէ հրաժարվել ընտրապայքարին մասնակցելուց:
Նոյեմբերի 13-ին կայանալիք Իջեւան համանքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու դեպքում Ա. Ղալումյանը լուրջ մրցակից կդառնար Իջեւանի քաղաքապետ, այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանի համար, ով քաղաքը ղեկավարում է 1999 թվականից: Իրազեկ աղբյուրների կարծիքով, Արծրունի Ղալումյանի ինքնաբացարկը կապված է իջեւանյան ընտրապայքարին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջամտելու հետ: Այժմ Իջեւանի քաղաքապետի թեկնածուները 3-ն են` ԲՀԿ անդամ, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը:
Մեկնաբանել