
Աթլետիկայի Հայաստանի առաջնությունը (լուսանկարներ)
Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ աթլետիկայի Հայաստանի առաջնությունը:
Հեռացատկորդուհի Սաթենիկ Հովհանննիսյանը, սկավառականետորդ Սուրեն Խաչատրյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը իրենց ձևերում չեմպիոն դառնալուց բացի վարկանիշային արդյունք գրանցեցին՝ այդպիսով նվաճելով աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես գալու իրավունք:
Մարզիկների պարգևատրության արարողությանը մասնակցում էր հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, ով նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել