Սերժ Սարգսյանը մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր ստացել մասնակցելու մայիսի 29-ին Աստանայում սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ս. Սարգսյանը մասնակցելո՞ւ է խորհրդի նիստին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հաստատեց. «Ամսի 29-ին հանրապետության նախագահը հրավիրված է, այո»:
Առայժմ հայտնի չէ, սակայն, Հայաստանը նիստին որևէ փաստաթուղթ ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել